«Հրապարակ». Սերժ Սարգսյանը օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր՝ կոնֆիդենցիալ հանդիպման

Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր:

«Հրապարակ»-ը գրել է, որ վերջին օրերին մինչև ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր և բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից: Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում