Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է գալիս

Հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես, Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում և Սիսիանում այսօր՝ ժամը 17. 45-ի դրությամբ, ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը նույն ժամի դրությամբ բաց են ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում