Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան. Երևանում սպասվում է +20
23/03/2017 13:40
Նմանատիպ
Հայաստանը մարտի 23-ից մինչև մարտի 27-ը ներառյալ գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան: Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Գագիկ Սուրենյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում