Սիսիանի հարկայինի պետը մարդ է ծեծել

Ինչպես հաղորդում են Henaran.am-ի աղբյուրները, քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել հարկային տեսչության Սիսիանի բաժնի պետ Նաիրի Բախշյանի եւ քաղաքացիների միջեւ: Ըստ ականատեսների, հարկայինի պետը Սիսական փողոցում կանգնեցրել է մի ավտոմեքենա եւ վարորդին հարցրել թե ի՞նչու է արագությունը գերազանցում: Քաղաքացին հարկայինի պետին շատ հանգիստ պատասխանել է, որ նա “գայիշնիկ չի, եւ իր գործը չէ”: Այս պատասխանից հետո Բախշյանը ապտակել է վարորդին, եւ վերջինս էլ “տակ չի մնացել”‘ պատասխանելով նրան:

Միջադեպին խառնվել են փողոցով անցնող սիսիանցիները: Սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: Դեպքը տեղի է ունեցել հենց Սիսիանի դատախազի տան դիմաց: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում