Ֆրանսիացիների ավելի քան 40 տոկոսը չի որոշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին
Նմանատիպ
Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին է աջակցելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Odoxa-ի հարցման տվյալները:
Վերջին ժամանակներս Ֆրանսիայում անցկացված հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումները ցուցադրում են համանման սցենար. ընտրությունների առաջին փուլում կհաղթեն «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը: Ընդ որում երկրորդ փուլում Էկոնոմիկայի նախկին նախարարը վստահորեն հաղթում է ծայրահեղ աջերի առաջնորդին:
Odoxa-ի հարցմանը, որն անցկացվել Է մարտի 22-23-ին, մասնակցել են Ֆրանսիայի 1005 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում