11.1 C
Yerevan

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ընդլայնում է տեղական արտադրողների հետ համագործակցության ծրագիրը

Նմանատիպ

Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է տեղական արտադրության աջակցության և զարգացման իր ծրագրի իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական արտադրողների հետ:

2012 թվականին երկաթուղին մոտ 35 ընկերություններից գնել է ավելի քան 3 մլրդ 65 մլն դրամի ապրանք և ծառայություններ: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին ՀԿԵ-ի գնումների համար ուղղված ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ:

Երկաթուղու գնումների հիմնական հոդվածը կազմում են տարաբնույթ երկաթուղային սարքավորումներ, վառելիք, յուղ և յուղման նյութեր, համազգեստ, տարբեր պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են երկաթուղային համակարգի անվտանգ և անխափան աշխատանքի համար:

ՀԿԵ-ն հանդիսանում է նաև բավականին խստապահանջ գործընկեր, որի հիմնական պահանջն արտադրանքի բարձր որակն է: Օրինակ, երկաթուղին դադարեցրել է համագործակցությունը երեք ընկերությունների հետ, որոնք թույլ են տվել մատակարարվող արտադրանքի որակի վատացումը:

Տեղական արտադրանքի գնումները հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Հայաստանի տնտեսության աջակցման ձևերից մեկը: Երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացումը նպաստում է ՀԿԵ-ի գնման ծավալների աճին, ինչն իր հերթին թույլ է տալիս մշտական աշխատանքով ապահովել մասնագիտացված ընկերությունների աշխատողներին: ՀԿԵ գործունեության շնորհիվ աշխատանքով են ապահովվել ավելի, քան 2 հազ մարդ:

Բացի այդ Ընկերությունը նաև իրականացնում է փոքր և միջին բիզնեսի աջակցման քաղաքականություն՝ հայկական ընկերությունների համար հեշտացնելով ելքը դեպի միջազգային շուկաներ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...