Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` փակ
19/03/2013 22:16
Նմանատիպ
Այսօր ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում