ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցության գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա հունիս

ՆԱՏՕ-ն նախատեսում է ավարտել Մոնտենեգրոյի անդամակցության գործընթացն իր կազմ մինչև այս տարվա հունիսի վերջը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք ակնկալում ենք, որ անդամ պետությունները մինչև այս տարվա հունիսի վերջը կվավերացնեն ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցության պաշտոնական արձանագրությունը»,- նշել է Ստոլտենբերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում