13.1 C
Yerevan

Մանուկները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները ցուցահանդեսում

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

Այսօր ժամը 16.00, «Գասպարյան-արտ ստուդիա» հասարակական կազմակերպության մանկական արվեստի զարգացման կենտրոնում (Լենինգրադյան 4/12, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի հարևանությամբ) տեղի կունենա ՙ մանկական արվեստին նվիրված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ստեղծագործությունների գարնանային ցուցահանդես: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպանատների, հիմնադրամների, խոշոր ձեռնարկություններ ներկայացուցիչներ, արվեստի ոլորտի բուհեր և միություններ, արվեստագետներ, մանկական արվեստի գիտակներ, ուսանողներ:

Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել մանկական արվեստը’ երեխաների գեղագիտական դաստիարակությունը’ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա, դեկորատիվ դիզայն, գոբելենագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ինչպես նաև̀ համաշխարհային արվեստի պատմություն, ազգագրություն): Ցուցահանդեսը ցույց է տալու մանկական արվեստի զարգացման կենտրոնում ստացած երեխաների գիտելիքների հանրագումարը’ նրանց ազատ ստեղխագործելու, ինքնուրույն մտածելու, արվեստագիտական վերլուծություններ անելու ունակությունները:

spot_imgspot_img