Ջհանգիրյանը դեմ է արտահայտվել փողերի լվացման դեմ պայքարի օրենքի փոփոխություններին

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դեմ է արտահայտվել Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ: Ըստ Ջհանգիրյանի, նախագիծը թերի է:

Նա նաև հավելել է, որ խնդիրը ոչ թե օրենքի թերի լինելն է, այլ այն չկիրառելը:

Պարզվում է՝ փողերի լվացմամբ զբաղվում են միայն նախկին արտգործնախարարները կամ մի քանի խարդախներ»,– ասաց նա:

«Մենք սովորական գրպանահատին կամ խուլիգանին կարող ենք մեղադրել փողերի լվացման համար. մեր դատական պրակտիկան հենց դրան էլ գնում է։ Ասենք, բնակարանային գողը վաղը կարող է «Ժիգուլի» առնի, ի՞նչ է՝ մենք պետք է ասենք, թե փողերի ծագման իրական պատճառներն անհայտ են ու ձերբակալենք նրան: Սա ամոթալի է մեզ համար»,- ավելացրեց պատգամավորը։

Այս ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյան նախագծի ժամանակ լքեց ոչ միայն նիստերի դահլիճը, այլ ընդհանրապես հեռացավ ԱԺ շենքից:

Հիշեցնենք, որ այս նախագծով կառավարությունն առաջարկում է, որպեսզի 5 մլն դրամից ավելի գործարքները և 20 մլն դրամից ավելի փոխանցումերը կատարվեն անկանխիկ, մինչդեռ գործող օրենքով այս թվերն ավելի մեծ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում