Միհրան Հակոբյան. ԲՀԿ-ի խոսքը հակասում է գործին

ՀՀԿ Խորհրդի անդամ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն մտքին, թե իրենց կուսակցությունը երբեք անձերի խնդիր չի դնում: 

«Նաիրա Զոհրաբյանն այսօր ասել է, թե «ԲՀԿ-ն երբեք անձերի խնդիր չի դնում, որևէ մեկի, անձի դեմ խնդիր չունեն, բայց ունեն գերխնդիր, որ երկրի տնտեսությունը զարգանա ճիշտ ուղով»:

Հակասություն 1-ին:
ԲՀԿ-ն անձերի խնդիր չի դնում, որևէ անձի դեմ խնդիր չունի, բայց տարուց ավել է ԲՀԿ-ն ու անձամբ Նաիրա Զոհրաբյանը վարչապետի պաշտոնի խնդիրը իսկական «բազառի են» վերածել…

 

Հակասություն 2-րդ:
Տնտեսության ճիշտ զարգացման գերխնդիր է դրել մի կուսակցություն, որի ղեկավար կազմի անունները թե ձևի, և թե բովանդակության համատեքստում անմիջականորեն կապված են մենաշնորհ և օլիգարխիա հասկացությունների հետ…», – գրել է Միհրան Հակոբյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում