ԱԻՆ-ը զգուշացնում է. հանրապետության որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց
20/03/2013 21:11
Նմանատիպ
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում