Վարդան Օսկանյանը պահանջում է Կառավարության հրաժարականը

Հրաժարական պիտի տա այն կառավարությունը, որը մեծացնում է արտաքին պարտքը, որի օրոք աճում է արտագաղթը, որի օրոք դրսից ներդրումներ չեն արվում: Այս մասին «Ազատության» ռադիոկայանի ուղիղ եթերում այսօր նշեց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն:

Նրա խոսքով՝ այն,որ երկիրը ներդրումներ քիչ է ստանում, մեղավոր են ոչ թե Թուրքիան կամ Արցախյան հակամարտությունը,այլ Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը:

Անդրադառնալով իր’ ԲՀԿ մտնելու դրդապատճառներին’ Վարդան Օսկանյանը նշեց,որ մտել է ԲՀԿ այն ավելի ուժեղացնելու նպատակով:

«Կան ԲՀԿ-ում հարցեր, որոնց հետ համամիտ չեմ, բայց ամեն կուսակցության ներսում պիտի լինի իր ներքին դիսցիպլինան, և եթե որոշում ես կուսակցություն մտնել, պետք է ենթարկվես այդ կանոններին»,- նշեց նախկին ԱԳ նախարարը:

Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների վերաբերյալ Վարդան Օսկանյանն ասաց,որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանն է կես միլիոնից ավել ձայն ստացել, և հենց նա պիտի կայացնի հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ.«Կա բողոք’մարդիկ փոփոխություն են ուզում: Եթե հիմա փողոցում հանգուցալուծում չլինի, երկիրն այս ամենից ոչ մի օգուտ չի ստանա ու ամեն բան գալիք հինգ տարինեի ընթացքում այսպես էլ կմնա»:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն կպայքարի օլիգարխիայի դեմ.«Հարցը պետք է դրվի այսպես’ ԲՀԿ-ն կմասնակցի այդ պայքարին,բայց ինքնին պայքարը պետք է ղեկավարի իշխանությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում