ԵՄ-ն անընդունելի է համարում ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն
07/04/2017 12:01
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելին է: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը ևս զբաղվում է տվյալ հակամարտության հարցով»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում