Թուրքիան ու Ռուսաստանը պլանավորում են համատեղ ատոմակայան կառուցել Սինոպում

Թուրքիան ու Ռուսաստանը պլանավորում են  համատեղ ատոմակայան կառուցել Սինոպում

Մոսկվան ու Անկարան քննարկում են Սև ծովին հարակից Սինոպ քաղաքում համատեղ ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին, ТАСС գործակալության հաղորդմամբ, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Ռուսաստանն ու Հարավային Կորեան հետաքրքրություն են ցուցաբերում ատոմակայանի նկատմամբ, որը պլանավորվում է կառուցել Սինոպում։ Մենք քննարկում ենք ռուսական և թուրքական  ընկերությունների համագործակցությունը Սինոպում կառուցվող ատոմակայանի վրա»,- Sabah թերթին ասել է թուրք նախարարը։

Ավելի վաղ Բայրաքթարը հայտնել էր, որ  «Росатом»-ը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայի եվրոպական մասում կառուցվող ատոմակայանի հանդեպ։ Նա նաև նշել էր, որ աշխատանքային խմբերը շարունակում են հանդիպումները տեխնիկական և ֆինանսական հարցերի շուրջ։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ Սինոպում կառուցվող ատոմակայանի հանդեպ մեծ է նաև Չինաստանի հետաքրքրվածոթւյունը։ «Մենք գտնվում ենք վճռորոշ փուլում․ մեր նպատակն առաջիկա ամիսներին միջկառավարական համաձայնագիրն ավարտին հասցնելն է։ Մենք կարող ենք դա ստորագրել իմ՝ Չինաստան այցի ժամանակ»․,-ասել է Բայրաքթարը՝ չհստակեցնելով այցի ժամկետները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում