Մահացել է տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն

Տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն մահացել է ապրիլի 8-ին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նա վախճանվել է 86 տարեկանում Մոսկվա քաղաքում։ Նրա դուստրը հայտնել է, որ մահը վրա է հասել տարիքի և տարբեր խրոնիկական հիվանդությունների պատճառով։

Ավելի վաղ հայտնել են, որ Գրեչկոն հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում՝ միկրոինֆարկտի կասկածանքով։

Գեորգի Միխայլի Գրեչկոն ծնվել է 1931 թվականի մայիսի 25-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Նա եղել է ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1975, 1978), տեխնիկական գիտությունների թեկնածու (1967)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում