Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի Նոր տարին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքի Նոր տարին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:

Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախությանը: Թող այս Նոր տարին Հ այաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:

Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:

Շնորհավոր Մալաքե Թաուս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում