Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
19/04/2017 10:03
Նմանատիպ
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Տիգրանաշենի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում՝ ձնախառն անձրև:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում