Լճաշենում և Վարդենիսում վերաբացվեցին «Հայփոստ»-ի արդիականացված բաժանմունքներ

Մարտի 21-ին ունեցավ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի’ Լճաշենի և Վարդենիսի արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից:

Վերաբացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, երկու համայնքների ղեկավարները, «Հայփոստ»-ի ղեկավար կազմը և տեղի բնակիչները:
Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ’ հետնամասը, ամբողջովին վերանորոգված և կահավորված է’ համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի:

Նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով’ ապահովելով արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ բնակիչներին:

«ՀայՓոստ»-ի վերափոխման ճանապարհին «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ն առաջնորդվում է ծառայությունների հավասար հասանելիության սկզբունքով թե’ մայրաքաղաքում, թե’ հեռավոր գյուղերում:

Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները’ «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում