Նոր նշանակում Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գևորգյանն ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի պարտականություններից և հոգևոր ծառայության կոչվել Չիլիի հայոց համայնքում:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում