Ծաղկազարդը’ մանուկների օրհնության օր

Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը’ Երուսաղեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը:

Ծաղկազարդի տոնին, որ տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արարողությունը կկատարվի առավոտյան ժամը 10:00-ին և Ս. Պատարագի ավարտին:

Տոնի առիթով Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների կողմից Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու շրջաբակում Ս. Պատարագի և մանուկների օրհնության ավարտից հետո կկազմակերպվի կավճանկարների մրցույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում