Երբ բարձրացվում է Ցեղասպանության հարցը, թուրքական իշխանությունները ուրանում են իրենց պապերին

«Հայաստանի Հանրապետության առջև խնդիր է կանգնած Հայոց ցեղասպանության իրականության հաստատման հարցով դիմելու միջազգային դատական ատյաններ: Եվ թեև ցեղասպանության իսկական իրականացնողները կենսաբանորեն արդեն չկան, բայց այդ հարցը վերաբերվում է նրանց իրավահաջորդներին և թուրքական պետականությանը, և այդ դեպքում հնարավոր է, որ ընդունվի փաստացի հետադարձ ուժ ունեցող վճիռ».Այս մասին «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակներում՝ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Գերմանիայից ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանը:

Հոֆմանի գնահատմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանը՝ մերժելով Հռոմի ստատուտի հաստատումը, փակուղային դարձրեց միջազգային դատարան դիմելու գործընթացը: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է ոչ միայն քաղաքական, այլ նաև՝ դատական գործընթացների հետ:

Ըստ՝ Հոֆմանի կարևոր հարց է, թե արդյոք որքանով է Թուրքիան իրեն համարում Օսմանյան կայսրության իրավահաջորդը: «Երբ արծածվում է Ցեղասպանության հարցը, թուրքական իշխանությունները շեշտում են, թե Թուրքիայի Հանրապետությունը որևէ կապ չունի Օսմանյան կայսրության հետ, սակայն իր քաղաքականությամբ, մանավանդ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և Էրդողանի կառավարությունը վարում են բացահայտ նեոօսմանական քաղաքականություն և փաստացի համարում են իրենց այդ կայսրության իրավահաջորդներ», – ասաց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում