Յ. Մովսիսյանը ֆուտբոլային փոքրիկ հանդիպում է ունեցել Գյումրիում

Յուրա Մովսիսյանը բարեգործական այց է կատարել Գյումրի

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այսօր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բարեգործական այցով մեկնել է Գյումրի:

N 30 միջնակարգ դպրոցում Յուրան գնդակներ և մարզաշապիկներ է նվիրել «Շիրակի» պատանեկան թիմերի ֆուտբոլիստներին, ինչից հետո էլ ֆուտբոլային փոքրիկ հանդիպում է անցկացրել երեխաների հետ: 

Այնուհետև երեխաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել իրենց սիրելի ֆուտբոլիստին և լուսանկարվել նրա հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում