ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում