Արթուր Ալեքսանյանը ոտքի կանգնեցրեց Եվրոպային (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի նշանավոր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մայրցամաքի առաջնությունում օլիմպիական բրոնզե մեդալակակիր 21-ամյա Ալեքսանյանը եզրափակիչում հաղթել է 32-ամյա բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևին։ Ալեքսանյանը վստահորեն հաղթել է 6։0 (3։0, 3։0) հաշվով։

Մինչ այդ, Ալեքսանյանն առավելության էր հասել շվեդ Կարլ Ֆրեդերիկ Շտեֆան Շոնի, վրացի Սոսո Ջաբիձեի, թուրք Ջենք Իլդեմի, ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ։

Ձեզ ենք ներկայացնում  Արթուրի հաղթական կադրերը պարունակող տեսանյութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում