Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ահազանգի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՔՕ 118-րդ (ծեծ) հոդվածի հականիշներով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տիգրան Աթանեսյանը հաղորդում է տվել այն մասին, որ ապրիլի 27-ին փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը այցելել են նրա գրասենյակ, որտեղ են տեղի ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք:

Հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաև Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը և Արսեն Հարությունյանը՝ պնդելով, որ վիճաբանությունը սկսել է Տիգրան Աթանեսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում