«Ժամանակ». Մանդատից զրկված Մամոյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատու Արթուր Մամոյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Բանն այն է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Մամոյանը ԱԺ չի գնալու։ Նա ապրիլի 2-ին ստացել էր 5612 ձայն, իսկ ՀՀ ՎՊ առաջատար մասնագետ Արտյոմ Ծառուկյանը՝ 5104 ձայն։ Հիշեցնենք, որ Մամոյանը 2012-ին Նոր Նորքում 19 հազար ձայն էր հավաքել, սակայն այն ժամանակ նրա փոխարեն պատգամավոր դարձավ Հայկ Խաչատրյանը։ Հիմա էլ Մամոյանը ԱԺ չի գնում՝ Գագիկ Ծառուկյանի միանձնյա որոշման արդյունքում»։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ընտրություններից առաջ Ծառուկյանը Մամոյանին ասել է, որ օգնի իր ազգականին՝ Արտյոմ Ծառուկյանին։ Մամոյանը խոստացել էր, որ կօգնի, սակայն արդյունքում կրտսեր Ծառուկյանը ավելի քիչ ձայն է հավաքել, քան Մամոյանը, ինչից էլ Ծառուկյանը դժգոհ է մնացել։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ Արթուր Մամոյանը որոշել է առհասարակ կապերը խզել ԲՀԿ-ի հետ և կուսակցությունից դուրս գալու դիմում գրել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում