Գերմանիան առաջարկել է միջնորդական դեր ստանձնել Եմենի հակամարտությունում

Գերմանիան առաջարկել է միջնորդություն Եմենի հակամարտության քաղաքական լուծման համար, որին համաձայնել է Սաուդյան Արաբիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Կարծում եմ, Եմենում ռազմական լուծումն անհնար է, ուստի մենք և, բարեբախտաբար, Սաուդյան Արաբիան ձգտում ենք քաղաքական գործընթացի՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ»,– նշել է Մերկելը: Նա հավելել է, որ այդ կապակցությամբ Գերմանիան դիվանագիտական աջակցություն է առաջարկել ՄԱԿ-ի գործընթացին, ինչին Սաուդյան Արաբիան համաձայնել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում