Սերժ Թանգյանի երգը՝ «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»

Ամերիկահայ ռոք-երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը հայտնել է, որ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը: Այս մասին հայտնում է mediamax.am-ը:
Սերժ Թանգյանը հայտնել է, որ երգը կթողարկվի ամռանը’ Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:

«Ցանկանում եմ նվիրել այդ երգը Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին», – ասել է Սերժ Թանգյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Թանգյանը երկու նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաինը հրապարակավեց փետրվարի 26-ին, երկրորդը’ փետրվարի 27-ին:

 

Երգը կարող եք լսել   այստեղ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում