Մելանշոնն իր կողմնակիցներին դիմադրության կոչ Է արել խորհրդարանական ընտրություններում

«Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, որը չորրորդ տեղն Էր զբաղեցրել նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլից հետո մայիսի 7-ի երեկոյան հանդես Է եկել հայտարարությամբ, որում ողջունել Է Մարին լե Պենի պարտությունը՝ նշելով, որ «երկիրը համատարած մերժել Է ծայրահեղ աջերին»: Նրա խոսքով՝ քաղաքավարությունը եւ ժողովրդավարական ավանդույթը հարկադրում են ընդունելու Մակրոնի հաղթանակը եւ շնորհավորելու նրան:

«Նոր միապետ-նախագահի ծրագիրը հայտնի Է: Դա պատերազմն Է երկրի սոցիալական նվաճումների դեմ եւ բնապահպանական անպատասխանատվությունը»,- շարունակել Է Ժան Լյուկ Մելանշոնը:

Ընդսմին նա կարծում Է, որ դրությունն անելանելի չԷ: «Խորհրդարանական ընտրությունները պետք Է ցույց տան, որ բողոքի քվեարկությունից եւ ահի քվեարկությունից հետո եկել Է դրական ընտրության, համատեղ ապագայի ընտրության պահը»,- ասել Է նախագահի նախկին թեկնածուն:

Նա այն 7 միլիոն մարդկանց, ովքեր պաշտպանել են իր նախագահական ծրագիրը, կոչ Է արել «մոբիլիզացվելու եւ միավորվելու, անկախ այն բանից՝ իրենք քվեարկել են պարոն Մակրոնի օգտին, թե՝ ոչ»:

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 11-ին եւ 18-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում