Կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ. Վրույր Փենեսյան

Կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ. Վրույր Փենեսյան

Ընթացիկ տարում պետական կառույցների ներգրավվածությամբ կստեղծվի Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան գործարար պալատ, որում ներգրավված են լինելու գործարարներ նշված երկրներից: Այս մասին տեղեկացրեց «INVEST ARMENIA» ծրագրի նախաձեռնող և համակարգող Վրույր Փենեսյանը:

«Պալատին աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովները, ակտիվ համագործակցություն է նախատեսվում նաեւ գործարար պալատի երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,-ասաց նա:

Գործարար պալատի գլխավոր գրասենյակը կլինի Երևանում: Կառույցի նպատակն է ակտիվացնել Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան տնտեսական համագործակցությունը՝ հանդես գալով որպես միջանկյալ հարթակ գործարար աշխարհի և օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջև: Մասնավորապես նախատեսվում է միջպետական բիզնես համագործակցության դյուրացման նպատակով առաջարկներ ներկայացնել նշված երկրների միջև օրենսդրական դաշտերի համադրման եւ բարելավման վերաբերյալ, ինչպես նաեւ բիզնեսին խոչընդոտող հանգամանքների հայտնաբերման և արձագանքման մ? ?ջոցառումների նախաձեռնում ի պաշտպանություն գործարարների շահերի, տեղեկատվության և խորհրդատվության (բիզնեսի գրանցման, հարկային, մաքսային, իրավաբանական օրենսդրության վերաբերյալ) փոխանակում: Կիրականացվի նաև մեծ հաջողություններ արձանագրած ոլորտների առաջատար ներկայացուցիչների փորձի փոխանակում, ամենամյա բիզնես ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար խմբերի հանդիպումների կազմակերպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում