Սյունիքի մարզպետը հրաժարվեց Զարզանդից

«Ժամանակ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, անդրադառնալով Կապանում տեղի ունեցած ծեծին, որ կապվում է իր թիկնապահի հետ, ասել է. «Ես իրենից ոչ թե հրաժարվում եմ, այլ ասում եմ’ ես թիկնապահ չունեմ: Թիկնապահ ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ: Զարզանդը մարզպետարանում չի աշխատում, ոչ մի կապ չունի ինձ հետ: Ես իրան ճանաչում եմ, ինքը մարզպետարանում աշխատել ա մի քանի տարի առաջ, հիմա չի աշխատում»:

Ըստ ոստիկանության, մարտի 26-ին ծեծկռտուք է եղել Սյունիք գյուղի տարածքում գտնվող գիշերային ակումբում, ինչի արդյունքում Սյունքի մարզպետարանի նախկին աշխատակիցը, ըստ մամուլի՝ մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը և Դավիթ Բ.-ն, ծեծել են 43 ամյա Արմեն Վարդանյանին: Դեպքի հաջորդ օրը նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, ապա ինքնախոստովանական բացատրություն տալուց հետո ստորագրությամբ բաց են թողնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում