Մոսկվայի ոստիկանությունը որոնում է տաքսի նստելիս «Ալլահ Աքբար» բղաված տղամարդուն

Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում տաքսի նստելիս բղավել է «Ալլահ Աքբար»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը:

«Մոսկվայի փողոցներից մեկում կովկասյան արտաքինով, ամրակազմ տղամարդը նստել է տաքսի՝ բղավելով «Ալլահ Աքբար»: Նրան գտնելու համար քաղաքում անցկացվում է «Բռնում» գործողությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում