«ՀԱԿ» խմբակցության նոր որոշումները

Երեւանի ավագանու «ՀԱԿ» խմբակցությունը հայտարարություն է տարածել։ 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Երևանի Ավագանու 2013թ.-ի ընտրությունների օրինականության վերահսկման մասին

Նկատի ունենալով, Հայաստանի /այդ թվում, Երևանի ավագանու/ ընտրություններում, իշխանությունների կողմից իրականացվող ծրագրավորվածապօրինությունները,
հաշվի առնելով, Երևանի ՀՀԿական քաղաքապետի հակվածությունն ու մասնակցությունն այդ ապօրինություններին,
հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 5-րդ և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 11-րդ հոդվածներով սահմանված դրույթները,

Երևանի Ավագանու «ՀԱԿ» խմբակցությունը որոշում է՝

1. «ՀԱԿ» խմբակցությանը կից ձևավորել Երևանի Ավագանու 2013թ.-ի ընտրությունների օրինականության վերահսկման կենտրոն /ՕՎԿ/,

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին, Ավագանու 03.04.13թ.-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկել «Ավագանու 2013թ.-ի ընտրություններում Երևանի քաղաքապետի գործունեության օրինաչափության մասին» հարցը,

3. Առաջարկել ՀՀ Նախագահին, միջոցներ ձեռնարկել, ԿԸՀ-ում առաջադրված և «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին ակնհայտորեն հակասող, «ՀԱԿ» կուսակցության գործունեության դադարեցման ուղղությամբ և պարզաբանումներ պահանջել Արդարադատության նախարարից կատարած ապօրինության համար:

«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք»
Երևանի Ավագանու խմբակցություն

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում