Մեր մանկության խաղերը. «Ոչխար–ոչխար»

Տղաներից մեկը դառնում է հովիվ, երկուսըª շներ, մեկըª գայլ, իսկ մյուս երեխաները՝ ոչխար, այծ ու գառ: Իրարից 50-80 քայլ հեռավորության վրա ոչխարների համար մակաղատեղ / գիշերը հավաքվելու տեղ/ և գայլի համար՝ բույն են գծում: Երևակայում են, թե մութը վրա է տալիս: Հովիվն արոտից ոչխարը մակաղատեղ է բերում: Բոլորը պառկում և քնած ձևանում: Գայլը գաղտագողի գալիս ու հանդարտիկ մտնում է մակաղատեղը և բռնում որևէ ոչխարի, որը պարտավոր է հնազանդորեն հետևել իրեն: Այդ ժամանակ ոչխարի քնած հոտը խրտնում, դես ու դեն է փախչում, որից հովիվն ու շներն արթնանում են: Հովիվը շներին հոյ, հոյ, հոյ բացականչությամբ հորդորում է գայլին բռնել և ոչխարն ազատել, իսկ գայլը ձգտում է րոպե առաջ ոչխարին հասցնել իր բույնը: Երբ շները գայլին հասնում ու բռնում են մինչև բույնը հասնելը, ոչխարն ազատում են, հակառակ դեպքում ոչխարը մնում է նրա մոտ:

Խաղը այդպես պարբերաբար կրկնվում է, մինչև որ գայլը բռնվում է, կամ ընդհակառակը, ոչխարն է սպառվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում