Ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժած 10 ուղևորներից 9-ը դուրս են գրվել
Նմանատիպ
Երեկ «Լամբադա» կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման հետևանքով Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված բոլոր վեց տուժածները դուրս են գրվել: Ինչպես times.am-ին հայտնեցին հիվանդանոցից, հինգ տուժաներ ստացել են ամբուլատոր բուժօգնություն, մեկը` ստացիոնար: Վերջինը ևս մնացած հինգի հետ դուրս է գրվել նույն օրը` երեկ:
Դուրս է գրվել նաև Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացին:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ այնտեղ տեղափոխված 3 և 4 տարեկան երեխաները դուրս են գրվել, իսկ 12 տարեկան մի երեխա շարունակում է մնալ նեյրովիրաբուժական բաժանմունքում: Times.am-ի հետ զրույցում բաժնի վարիչը հայտնեց, որ տուժածի վիճակը գնահատվում է կայուն:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին «Լամբադա» կամրջի մոտ 23 երթուղային սպասարկող ավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժել էր 10 մարդ, որոնք տեղափոխվել էին մայրաքաղաքի հիշյալ հիվանդանոցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում