Ազգային միասնությունը կկայանա, թեկուզ կյանքիս գնով. Րաֆֆի Հովհաննիսյան
Նմանատիպ
Այսօր Րաֆֆի Հովհաննսիյանը Կապանից շարժվեց Գորիս` հանդիպելու իր համակիրներին:
Գորիսում Հովհաննիսյանը քայլեց փողոցներով և պատասխանեց լրագրողների հարցերին:
Նրա խոսքերով՝ Գորիսում և Կապանում մարդկանց սակավությունը պայմանավորված է վախի մթնոլորտով, քանի որ գործող իշխանությունները, մարզպետը և իրենց արբանյակները շարունակում են վախ սփռել:
Խոսելով ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշման մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հարգանքով է վերաբերվում բոլոր կուսակցությունների կայացրած որոշումներին:
Վերջինս նշեց նաև, որ ընդամենը 8 օր ժամանակ կա, որ գործող նախագահը որոշի՝ ինքը ազգային միասնության հետ է, թե՝ ոչ:
«Չեմ ուզում ապրիլի 9-ից հետո գնալ զուգահեռ ճանապարհով, բայց գործող նախագահի քայլերի բացակայությունը կամ պատրվակները ինձ ստիպում են, որ, կրկնում եմ, իմ կյանքի գնով կայացնեմ ազգային միասնությունը»,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում