«Առավոտ». Քանի դեռ Ադրբեջանական դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա

«Առավոտ». Քանի դեռ Ադրբեջանական դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա

«Հակամարտությունը բռնկվելու հնարավորություն ունի։ Միաժամանակ արձանագրեք, որ նոր իրավիճակ մեր կյանքում չկա։ Տարիներ շարունակ եղել է Ղարաբաղի չլուծված խնդիրը և բանակցային գործընթացը, որը դոփում է տեղում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին, համաձայն որի՝ «Ղարաբաղի վրա պատերազմի ամպեր են կուտակվում» ասել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։

Նրա բնորոշմամբ՝ միջազգային հանրության համար ևս ակնհայտ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն հակամարտության ռազմական լուծում չեն տեսնում և նախընտրում են խաղաղ՝ բանակցային տարբերակը։

«Բայց քանի դեռ Ադրբեջանի դիրքորոշումը պահպանվում է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա»,- նկատել է Զուրաբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում