Լիտվայի 14 պատգամավոր Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Լիտվայի 14 պատգամավոր Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Լիտվայի խորհրդարանի 14 պատգամավորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել վերջին մի քանի օրերի ընթացքում բանտարկված՝ լրագրող Աֆղան Մուխթարլըին և ադրբեջանական ոստիկանության կողմից կալանավայրում բռնությունների ենթարկվող Նիջաթ Ամիրասլանովին:

Պահանջ ներկայացրած պատգամավորները Լիտվայի խորհրդարանի՝ Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զբաղվող հանձնաժողովի և «Հայրենիքի միություն և ազատ դաշինք» կուսակցության անդամներն են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է լիտվական 15min.lt կայքը:

«Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի անունից հանդես է գալիս միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է իր շահերին: Սակայն առաջին հերթին հենց ինքը պետք է հարգի և հետևեի այդ նորմերին». պատգամավորների պահանջագիրը և հորդորը՝ ուղարկված Լիտվայում Ադրբեջանի դեսպանատուն, դեռևս մնում է անպատասխան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում