Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում. Ժ. Սեֆիլյան

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մարտական ընկերոջս՝ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մերձավորներին, հարազատներին ու ընկերներին: Հրաչն ազնիվ ու սկզբունքային մարդ էր և չէր հաշտվում անարդարության ու ապօրինության հետ: Նա անցավ Արցախյան ազատամարտի թոհ ու բոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում՝ զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի:

Այսպես էր գրել իր Ֆեյսբուքյան էջում «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:  Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը, ով այսօր առավոտյան սպանել էր նույն գյուղի գյուղապետարանի դիմաց Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում