Նոր կառուցվող մարզահրապարակը հարմարեցված է լինելու նաեւ հաշմանդամ մարդկանց համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվում է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Համաձայն նախագծի՝ բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը, որի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է, նախատեսված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Դրա շինարարությունը նախատեսված է ավարտել մինչև մայիսի 1-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում