«Ելքը» դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ունեն 65 ձայն ծրագիրն անցկացնելու համար

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ ներկայացված ծրագիրը ոչ թե կառավարության, այլ իշխող Հանրապետական կուսակցության և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ծրագիրն է: «Մենք դեմ ենք քվեարկելու այս ծրագրին»,- ընդգծեց Փաշինյանը:

Կառավարության ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարել է նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը: «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը կառավարության ծրագրի վերաբերյալ հունիսի 21-ին հայտնել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները խորհրդարանում միասին ունեն 40 մանդատ, իշխող ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն՝ 65 մանդատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում