Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում