Պռոշյանի գյուղապետի սպանության գործը տեղափոխվել է քննչական գլխավոր վարչություն

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչությանը:

Ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետի դին: Հրաչ Մուրադյանը մահացել է քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն’անձի կամ նրա մերձավորի’ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում