Հայ բռնցքամարտիկները մեդալներով վերադարձան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու խումբ մասնակցել է տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային բարձր կարգի մրցաշարերին: Ուկրաինայի Խերսոն քաղաքում հեղինակավոր մրցակիցների հետ մենամարտել է գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ): Նա անկոտրում կամք է դրսևորել օլիմպիական խաղերի մասնակիցների նկատմամբ, հաղթեց լոնդոնյան մարզահանդեսի հինգերորրդ մրցանակակիր, ուզբեկստանցի Գաիբ Նազարովին, ուկրաինացի Օլեգ Չեռնյակին, իսկ խերսոնցի Պավել Իշչենկոյի հետ կայացած եզրափակիչ մենամարտում մրցավարները միավորների չնչին տարբերությամբ հաղթանակը շնորհել են տանտիրոջը: Երկրորդ տեղը գրավել է շնորհալի գյումրեցին:
Ղազախստանի Ուրալսկ քաղաքի միջազգային մրցաշարում հանդես եկած հայ մազրիկներից երևանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) և Ազատ Դավթյանը (91 կգ) կանգնել են պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում