Դոնալդ Թրամփը Սի Ցզինպնի հետ կայացած հեռախոսազրույցում նշել է ԿԺԴՀ-ի աճող սպառնալիքը
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նշել է աճող սպառնալիքը ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային ծրագրերի կողմից: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Նախագահ Թրամփն ուշադրություն է հրավիրել այն աճող սպառնալիքին, որը բխում է Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերից: Երկու ղեկավարները վերստին հավաստել են Կորեական թերակղզու միջուկազերծման՝ իրենց ձգտումը»,– ասված է փաստաթղթում:
Միացյալ Նահանգների ղեկավարը «հավաստել է իր վճռականությունն ավելի հավասարակշռված առեւտրական հարաբերությունների հասնելու Ամերիկայի առեւտրական գործընկերների հետ»: «Երկու ղեկավարները նաեւ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ տարածաշրջանային եւ եկկողմ հարցեր եւ հավաստել են, որ իրենք մտադիր են հանդիպել G20-ի ժամանակ Համբուրգում (Գերմանիա)»,- եզրափակել են Սպիտակ տանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում