Պռոշյանի գյուղապետի սպանության կասկածանքով կան ձերբակալվածներ

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ապրիլի 2-ին կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում, հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում