Այսօր մեկնարկում է «Կենգուրու 2013» միջազգային մաթեմատիկական մրցույթը

Այսօր մեկնարկում է «Կենգուրու 2013» միջազգային մաթեմատիկական մրցույթը:

«Կենգուրուին» մասնակցելու համար գրանցվել է Հայաստանի և Արցախի ընդհանուր առամամբ 960 դպրոցների 3-12-րդ դասարանների 39 500 աշակերտ: Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ չորս տարիների համեմատ՝ ինչպես աշակերտների, այնպես և դպրոցների մասնակցության թվով։

Մասնակից դպրոցները մրցութային փաթեթները տարածքային կենտրոններից վերցնելու են ժամը 10:00-ից սկսած և մրցույթից հետո իրենց աշակերտների պատասխանների թերթիկները վերադարձնելու են նույն տարածքային կենտրոններ նույն օրը մինչև 17:00-ն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում