«Խոսրովի անտառ» արգելոցը ներկայացվել է եվրոպական դիպլոմի

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2011 թվականին’ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում’ «Էմերալդ ցանցը» Հայաստանում ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում են ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից’ որպես «Բեռնի կոնվենցիայի» գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը և, համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաև կարգավիճակի ներկայացումը: Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:

Այդ նպատակով 2011թ. նոյեմբերի ամսին «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել Հայաստանի հայտը’ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման վերաբերյալ:

2012 թվականի փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի՚ փորձագետների խմբի հանդիպման ժամանակ ներկայացվել է ՙԽոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը:

Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին’ Հերվե Լեթյերին’ ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի առկա վիճակի և ներկայացվող հայտին համապատասխանելու վերաբերյալ անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով:

Եվրախորհրդի փորձագետը «Խոսրովի անտառ» արգելոցում նախ’ կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են նախարարության, արգելոցի, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, համայնքների և Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ապա’ 3 օր ինքնուրույն, առանց մեր մասնագետների միջամտության, ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:

Արդյունքում’ պարոն Հ. Լեթյերի կողմից նոյեմբեր ամսին «ԲԾԻԳ» ՊՀ է ներկայացվել զեկույցի նախագիծը, որը 2 անգամ լրամշակվել է մեր փորձագետների կողմից, կատարվել են լրացումներ ու հավելումներ, տրամադրվել են լրացուցիչ նյութեր ու պարզաբանումներ, որից հետո այն ս/թ. մարտի 26-ին ներկայացվել է Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովի» :
Զեկույցից բխող հարցերին ու կարծիքներին պարզաբանումներ, մեկնաբանություններ, լրացուցիչ տեղեկատվություն տալու և հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի նիստին հրավիրվել և մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը:

Զեկույցի և զեկույցին հաջորդած քննարկման արդյունքում Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը» հավանություն է տվել զեկույցին և կայացրել որոշում’ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու կոնվենցիայի բյուրոյի քննարկմանը:

Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի, բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո դիպլոմի տրամադրման որոշումը կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

Դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզուներով’ անգլերեն և ֆրանսերեն, հանձնվում է երկրում’ եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:
Պատվիրակությունն աշխատել է նաև Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

Այս աշխատանքներին աջակցել է «Անդրսահմանային միացյալ քարտուղարության» (TJS), որը նախարարության կողմից մեծապես կարևորվում է:

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը նախարարության կողմից ներկայացվել է եվրոպական դիպլոմի: Այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2011 թվականին’ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված Բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ տարածքների նույնականացման ծրագրի իրականացում’ «Էմերալդ ցանցը» Հայաստանում ծրագրի շրջանակներում:

ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նշված ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի կողմից’ որպես «Բեռնի կոնվենցիայի» գործողություն: Ծրագրի թիրախային նպատակներից է եղել նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը և, համապատասխանելիությունը ապահովելու դեպքում, նաև կարգավիճակի ներկայացումը: Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:

Այդ նպատակով 2011թ. նոյեմբերի ամսին «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից կոնվենցիայի քարտուղարությանն է ներկայացրել Հայաստանի հայտը’ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի առաջադրման վերաբերյալ:

2012 թվականի փետրվարին Ստրասբուրգում կայացած Կոնվենցիայի «Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի՚ փորձագետների խմբի հանդիպման ժամանակ ներկայացվել է ՙԽոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ զեկույցն ու արգելոցը Եվրախորհրդի պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու հայտը:

Հանձնաժողովը ընդունել է ազգային զեկուցը և 2012-ի ապրիլ ամսին Հայաստան է գործուղել իր անկախ փորձագետին’ Հերվե Լեթյերին’ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առկա վիճակի և ներկայացվող հայտին համապատասխանելու վերաբերյալ անկախ գնահատում իրականացնելու և զեկույց պատրաստելու նպատակով:

Եվրախորհրդի փորձագետը «Խոսրովի անտառ» արգելոցում նախ’ կազմակերպել է պահպանվող տարածքներին ներկայացվող եվրոպական չափանիշներին ու պահանջներին վերաբերող 2-օրյա աշխատանքայի սեմինար, որին մասնակցել են նախարարության, արգելոցի, «ԲԾԻԳ» ՊՀ-ի, համայնքների և Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ապա’ 3 օր ինքնուրույն, առանց մեր մասնագետների միջամտության, ուսումնասիրություններ է իրականացրել արգելոցում:
Արդյունքում’ պարոն Հ. Լեթյերի կողմից նոյեմբեր ամսին «ԲԾԻԳ» ՊՀ է ներկայացվել զեկույցի նախագիծը, որը 2 անգամ լրամշակվել է մեր փորձագետների կողմից, կատարվել են լրացումներ ու հավելումներ, տրամադրվել են լրացուցիչ նյութեր ու պարզաբանումներ, որից հետո այն ս/թ. մարտի 26-ին ներկայացվել է Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովի» :
Զեկույցից բխող հարցերին ու կարծիքներին պարզաբանումներ, մեկնաբանություններ, լրացուցիչ տեղեկատվություն տալու և հետագա գործողությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի նիստին հրավիրվել և մասնակցում էր ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը:

Զեկույցի և զեկույցին հաջորդած քննարկման արդյունքում Եվրախորհրդի «Փորձագետների խորհրդի մասնագիտական հանձնաժողովը» հավանություն է տվել զեկույցին և կայացրել որոշում’ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի եվրադիպլոմի հայտը ներկայացնելու կոնվենցիայի բյուրոյի քննարկմանը:
Համաձայն Եվրախորհրդի ընթացակարգի, բյուրոյի կողմից երաշխավորվելուց հետո դիպլոմի տրամադրման որոշումը կայացնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեն:

Դիպլոմը տրվում է մինչև 5 տարի ժամկետով, այն թարգմանվում է Եվրախորհրդի աշխատանքային 2 լեզուներով’ անգլերեն և ֆրանսերեն, հանձնվում է երկրում’ եվրախորհրդի ներկայացուցչի կողմից:
Պատվիրակությունն աշխատել է նաև Եվրախորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության հետ, համաձայնություն է ձեռք բերվել հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ:

Այս աշխատանքներին աջակցել է «Անդրսահմանային միացյալ քարտուղարության» (TJS), որը նախարարության կողմից մեծապես կարևորվում է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում