Հաղթելու դեպքում Ր. Հովհաննիսյանի թիմակիցները չեն կողմոնորոշվի’ ով լինի քաղաքապետ

«Եթե որոշ մարդկանց համար ավագանու ընտրությունները ինքնահաստատման տեղ են, ապա իմ համար դրանք աշխատանք կատարելու տեղ են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին գնում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով:

Լրագրողներից մեկը նկատեց, որ ԲՀԿ-ն այսօր, և ԲՀԿ-ն կոլաիցիայի մեջ բոլորովին տարբեր տեսակետներ էին արտահայտում նույն հարցերի շուրջ, և ԲՀԿ-ականները հաճախ են նշում, որ սա պայմանավորված է այն բանով, որ կոլալիցիայի գլխավոր գործող ուժը ՀՀԿ-ն է:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կոալիցիայում հետին պլանի ուժ է եղել, պատգամավորն պատասխանեց. «Կասեմ այսպես, եթե իրենք իսկապես հետին պլանի ուժ են եղել՝ մեր երկրին այսօր նման ուժեր պետք չեն: Մեզ պետք են իրական գործող ուժեր, որոնք կաշխատեն երկիրն ավելի լավը դարձնելու համար»:

Անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանին, պատգամավորը նկատեց, որ վերջինս կողմնորոշվելու խնդիր ունի. «Կողմնորոշման խնդիր, միանշանակ կա: Մենք նույնը տեսանք ԱԺ-ում մանդատը վերցնելիս, նույնը տեսնում ենք այսօր: Կարծում եմ, որ եթե անգամ իրենց ամենավարդագույն երազներում Ր. Հովհաննիսյանի թիմակիցները հաղթեն ավագանու ընտրություններում, ապա դարձյալ չեն կողմոնորոշվի’ ով լինի քաղաքապետ, և, առհասարակ, ինչ անեն նրանք»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում